research
  • 06 Ապր
  • 2026

Լույս է տեսել «Ռուսաստանի պատմություն» դասագիրքը

    Դասագիրքը լույս է տեսել ՌՀՀ հրատարակչությունում:

    ՌՀՀ հրատարակչությունում լույս է տեսել «Ռուսաստանի պատմություն» դասագիրքը` բուհերի ոչ մասնագիտական և նախապատրաստական բաժինների սովորողների համար: Դասագրքին կարելի է ծանոթանալ հղումով >>
     
    Դասագիրքը կազմվել է բուհերի ոչ մասնագիտական և նախապատրաստական բաժինների սովորողներին Ռուսաստանի պատմություն դասավանդելու հայեցակարգին համապատասխան: Այն ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի և առաջատար բուհերի գիտաշխատողների ջանքերով՝ Ռուսաստանի պատմությանն առնչվող նորագույն մոտեցումների հաշվառմամբ։
     
    Դասագրքում ներկայացված են Ռուսաստանի պատմության զարգացման հիմնական փուլերը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Գիրքը նախատեսված է նաև ուսանողների ինքնուրույն աշխատանքը կազմակերպելու, սեմինարներին և ատեստացիաներին արդյունավետորեն նախապատրաստվելու համար։