research
  • 27 Փետ
  • 2024

ՀՌՀ պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի վերափոխման ռազմավարության քննարկմանը

    Մասնակիցները ծանոթացան Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման և իրագործման ընթացքին առնչվող առկա մեթոդական, կազմակերպչական, տեխնիկական մարտահրավերներին։

    ՀՌՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար, ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դոցենտ Սերինե Միսիսյանը, ՀՌՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը և ամբիոնի դասախոս Արմինե Աղաջանյանը փետրվարի 26-ին մասնակցեցին Հայաստանի վերափոխման ռազմավարության շուրջ մեթոդական և տեխնիկական համագործակցության հնարավորությունների շնորհանդես-քննարկմանը։
     
    ՀՀ կառավարության տանը տեղի ունեցած հանդիպմանը ներկայացվեցին մասնագիտական, խորհրդատվական ներգրավվածություն ենթադրող համագործակցության ուղղությունները։ Հարց ու պատասխանի միջոցով բանախոսներն ու հյուրերը մանրամասն ծանոթացան Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման և իրագործման ընթացքին առնչվող առկա մեթոդական, կազմակերպչական, տեխնիկական մարտահրավերներին։
     
    Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր մասնակիցների հետագայում արդյունավետ համագործակցության և առկա մասնագիտական ներուժի արդյունավետ ներգրավման համար։