research
  • 09 Հոկ
  • 2023

ՀՌՀ-ի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը հանդես եկավ զեկույցով Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում

    Միջազգային գործընկերության շաբաթվա շրջանակներում 30 երկրների առաջատար բուհերի ներկայացուցիչները քննարկել են բարձրագույն կրթության համակարգի զարգացման վերջին միտումները։ 

    Հայ-Ռուսական համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը սեպտեմբերի 24-ից 30-ը մասնակցել է Մոսկվայում անցկացված Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ավանդական միջազգային գործընկերության շաբաթին։ Աշխարհի 30 երկրների առաջատար համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ Միջազգային գործընկերության շաբաթվա շրջանակներում քննարկել են բարձրագույն կրթության համակարգի զարգացման վերջին միտումները, փոխանակվել նորարարական գաղափարներով և փորձով կապված ակադեմիական և ուսանողական շարժունակության զարգացման, միջազգային գործընկերության խորացման և ընդլայնման հետ, ինչպես նաև ծանոթացել ՏԲԴ-ի ծրագրերին:
     
    Ծրագրի շրջանակներում Մարիամ Ոսկանյանը ելույթ ունեցավ «Միջազգային միջավայր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի օտարերկրյա ուսանողների համար» զեկույցով: Նա ՀՌՀ-ն ներկայացրեց որպես միջազգային միջավայր ստեղծելու վառ օրինակ և ռուսական կրթության, գիտության և մշակույթի կենտրոն Հայաստանում և ամբողջ Անդրկովկասում: 
     
    Նշենք, որ Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի միջազգային գործընկերության շաբաթվա ծրագիրը ներառում էր 7 լիագումար և աշխատանքային նիստ՝ նվիրված Մեծ Եվրասիայում կրթության, թվային փոխակերպման և համագործակցության ամրապնդման առանցքային խնդիրներին։
     
     

    Թարգմանեց՝ Նենսի Աբրահմյանը
    ("Լրագրություն", III կուրս)