research
  • 17 Հու
  • 2026

ՌԴ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Սուրեն Զաքիյանը ՌՀՀ-ում հանդես եկավ դասախոսություն-քննարկմամբ

    Գիտնականը ուսանողներին ներկայացրեց ժամանակակից բջջային հարթակները, որոնք հետազոտողների կողմից կիրառվում են բջջային մակարդակում պաթոլոգիաների մոդելավորման համար:

    Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի Ցիտոլոգիայի և գենետիկայի ինստիտուտի զարգացման էպիգենետիկայի լաբորատորիայի վարիչ, գլխավոր գիտաշխատող Սուրեն Զաքիյանի «Հիվանդությունների մեխանիզմների ուսումնասիրման և դեղամիջոցների մշակման բջջային հարթակներ» թեմայով դասախոսություն-քննարկումը տեղի ունեցավ ՌՀՀ-ում հունիսի 11-ին:

    Հանդիպման ընթացքում գիտնականը ուսանողներին ներկայացրեց ժամանակակից բջջային հարթակները, որոնք հետազոտողների կողմից կիրառվում են բջջային մակարդակում պաթոլոգիաների մոդելավորման համար, ինչպես նաև հիվանդությունների զարգացման բարդ մեխանիզմների ուսումնասիրման նորարարական մոտեցումները։ 

    Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ցողունային բջիջների վերածրագրավորման, գեների և գենոմի խմբագրման հարցերին, ինչպես նաև այս տեխնոլոգիաների կիրառման հեռանկարներին՝ նոր դեղամիջոցների մշակման գործընթացում։

    Նշենք, որ Սուրեն Զաքիյանը կենսաբանական գիտությունների դոկտոր է, բջջային կենսաբանության, մոլեկուլային գենետիկայի և էպիգենետիկայի ականավոր մասնագետ: Նրա ղեկավարությամբ ՌԴ ԳԱ ՍԲ բջջաբանության և գենետիկայի ինստիտուտում իրականացվում են ցողունային բջիջների և բջջային վերածրագրավորման մեխանիզմների առաջադեմ հետազոտություններ: