research
  • 02 Մայ
  • 2023

Ստեփան Պետրոսյանը պարգևատրվել է ՀՌՀ Ոսկե մեդալով

    Մեդալը շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետի ստեղծման գործում անձնական ներդրման, «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» ուղղության մասնագետների պատրաստման, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ բազային ամբիոնների բացման, ինչպես նաև կիսահաղորդչային էլեկտրոնիկայի գծով համատեղ գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծման համար։

    Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Ստեփան Պետրոսյանը պարգևատրվել է ՀՌՀ-ի Ոսկե մեդալով՝ Հայ-Ռուսական համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետի ստեղծման գործում անձնական ներդրման, որի դեկանն է եղել 2004-2008թթ․, «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» ուղղության մասնագետների պատրաստման, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ բազային ամբիոնների բացման, ինչպես նաև կիսահաղորդչային էլեկտրոնիկայի գծով համատեղ գիտահետազոտական լաբորատորիայի ստեղծման համար։ 
     
    Նշենք, որ ՀՌՀ-ի Ոսկե մեդալը տրվում է 2010թ.-ից: Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ այն շնորհվում է համալսարանի կայացման և զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած բուհի ադմինիստրատիվ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի վաստակը գնահատելու համար: