research
  • 25 Հու
  • 2025

Ռուս-Հայկական համալսարանի հայկական բաժին ընդունված դիմորդների համար

    ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդներն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն օգոստոսի 4-ից մինչև 8-ը: ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդներն ուսման վարձի վճարումը կարող են իրականացնել ամբողջությամբ, կիսամյակային կամ ամսական և ներկայացնեն փաստաթղթերը օգոստոսի 4-ից մինչև 20-ը:

    ՌՀՀ ընդունված բոլոր դիմորդները պետք է լրացնեն իրենց տվյալները հետևյալ հղումով >>
     
    Լրացնելուց  5 աշխատանքային օր հետո`

    ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդներն իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն ցանկացած աշխատանքային օր՝ սույն թվականի օգոստոսի 4-ից մինչև 8-ը ժամը 10:00-ից 15:00-ը և կնքեն պայմանագիր:

    ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված դիմորդներն ուսման վարձի վճարումը կարող են իրականացնել  ամբողջությամբ, կիսամյակային կամ ամսական (10 ամսվա ուսուցման տարեկան ընդհանուր արժեքի 1/10-ի չափով) և ներկայացնեն փաստաթղթերը ցանկացած աշխատանքային օր՝ սույն թվականի օգոստոսի 4-ից մինչև 20-ը ժամը 10:00-ից 15:00-ը:  

    Վճարն անհրաժեշտ է իրականացնել համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010, «Արդշինբանկ» ՓԲԸ  կամ վճարել  համալսարանի կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝  ընտրելով համապատասխան ինստիտուտը, հայկական բաժանմունք, բակալավրիատ, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):
    Եթե պայմանագիրը կնքելու պահին դիմորդի 18 տարին չի լրացել, ապա ազգականներից որևէ մեկի ներկայությունը պարտադիր է:
     
    Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է՝
    1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով)
    2. Միասնական քննության արդյունքները (վկայագիր)
    3. Լուսանկար (3x4 սմ չափսի) – 4 հատ 
    4. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
    5. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը 1 օրինակից)
    6. Արտոնություններից  օգտվելու՝ դեպքում համապատասխան փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը 1 օրինակից):