research
  • 19 Հու
  • 2023

ՀՌՀ կառավարման և բիզնեսի ամբիոնի դասախոսը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին

    Համաժողովին մասնակցել է շուրջ 16 հազար մարդ աշխարհի ավելի քան 120 երկրներից։

    Հայ-Ռուսական համալսարանի Կառավարման և բիզնեսի ամբիոնի ավագ դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Արման Ավետյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (հունիսի 14-17-ը)։

    «Այդ համաժողովին մասնակցությունը և Ռուսաստանի Դաշնության մշակութային մայրաքաղաք այցելությունը ոչ միայն բարձրացրեց Հայ-Ռուսական համալսարանի ճանաչելիությունը և վարկանիշը, այլև հնարավորություն է ընձեռել քննարկելու համագործակցության հեռանկարները ՌԴ առաջատար բուհերի և ՀՌՀ-ի Կառավարման և բիզնեսի ամբիոնի միջև»,- նշել է Ավետյանը։ 

    Համաժողովի սեսիաներին մասնակցելուց բացի՝ նա ներկա է գտնվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Գ.Յ. Կրասնիկովի հետ հանդիպմանը, ինչպես նաև եղել է «Friends of Cities» Նախագծելով Ապագան» սեսիայի ժյուրիի անդամ, որտեղ նա կարճատև վարպետության դաս է անցկացրել «Friends of Cities» նախաձեռնության վերաբերյալ՝ զարգացող երկրների քաղաքների կայուն զարգացման և կառավարման համար գիտնական-ուրբանիստների ու տեսաբանների փորձի փոխանակման վերաբերյալ։

    Վերոնշյալ համաժողովին մասնակցել է շուրջ 16 հազար մարդ աշխարհի ավելի քան 120 երկրներից։ Այն 25 տարվա ընթացքում ձեռք է բերել աշխարհի առաջատար հարթակի կարգավիճակ՝ համաշխարհային տնտեսության առանցքային հարցերը քննարկելու, նոր համագործակցություններ հաստատելու, համաշխարհային լավագույն փորձի փոխանակման համար՝ կայուն զարգացում ապահովելու նպատակով։ Համաժողովին ավանդաբար մասնակցում են պետությունների և կառավարությունների ղեկավարներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր երկրների առաջատար փորձագետներ։

    Սանկտ Պետերբուրգում գտնվելու ընթացքում Արման Ավետյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարան, հանդիպել համալսարանի Արդյունաբերական կառավարման, տնտեսագիտության և առևտրի ինստիտուտի ղեկավարության հետ և քննարկել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։