research
  • 29 Նոյ
  • 2023

Հաջողությունը աշխատասիրությունն է․ ֆիզիկոս, ՀՌՀ շրջանավարտ, դասախոս Յուրի Բլեյան.

    «Հաջողության նոտա»` Հայաստանի Հանրային Ռադիո

    Հայ-Ռուսական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի դասախոս, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, ՀՌՀ շրջանավարտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Յուրի Բլեյանը ասպիրանտուրայում սովորելու ընթացքում տպագրել է մի շարք գիտական հոդվածներ Scopus և Web of Science գիտական շտեմարաններում ներառված բարձր ազդեցության գործակից (IF) ունեցող գրախոսվող միջազգային ամսագրերում։

    Գիտական աշխատանքներից բացի, մասնակցել է մի շարք գիտաժողովների, ինչպես նաև արժանացել է կրթական մրցանակների։ Մասնավորապես, 2018-ին մասնակցել է ՏՏ ոլորտում ՀՀ Վարչապետի ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությանը և զբաղեցրել երկրորդ տեղը, իսկ 2019-ին, մասնակցելով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթին, արժանացել է ճարտարագիտության ոլորտում երկրորդ տեղի պատվավոր մրցանակին։