research
  • 29 Հու
  • 2023

Այս տարի ՀՌՀ-ի Նախաբուհական կրթության կենտրոնն ավարտել է 330 հոգի

    Հայ-Ռուսական համալսարանում կայացել է ՀՌՀ-ի Նախաբուհական կրթության կենտրոնի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

    Հայ-Ռուսական համալսարանում կայացել է ՀՌՀ-ի Նախաբուհական կրթության կենտրոնի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՌՀ-ի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։ 

    «Դուք ճիշտ ընտրություն եք կատարել՝ ընտրելով Հայ-Ռուսական համալսարանը և դեռ շատ առիթներ են լինելու, որ դուք համոզվեք դրանում։ Շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ առաջիկա ընդունելության քննությունների ընթացքում։ Ես կարծում եմ, որ բոլորդ կընդունվեք մեզ մոտ։ Համոզված եմ, որ մենք կհանդիպենք ձեզհետ սեպտեմբերին, բայց դուք կլինեք արդեն ուսանողի կարգավիճակում»,- նշել է Էդվարդ Սանդոյանը։ 

    Իր հերթին՝ Հայ-Ռուսական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը նույնպես ողջունել է ՀՌՀ-ի Նախաբուհական կրթության կենտրոնի շրջանավարտներին։ «Ողջունում ենք նաև ՀՌՀ-ի ռեկտոր Էդվարդ Սանդոյանին, որը միշտ հանդես է եկել մեր նախաբուհական կենտրոնի հետևողական զարգացման օգտին։ Հուսով եմ, որ հաջողությամբ կհանձնեք ընդունելության քննությունների ավարտական հատվածը և կդառնաք Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ»,- շեշտել է նա։ 

    Նշենք, որ ՀՌՀ-ի Նախաբուհական կրթության կենտրոնն այս տարի ավարտել է 330 հոգի։

    Հիշեցնենք նաև, որ ՀՌՀ-ի Նախաբուհական կրթության կենտրոնը շարունակում է ընդունելությունը 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների, քոլեջների, ուսումնարանների ուսանողների, ինչպես նաև բուհեր չընդունված դիմորդների համար։