- 31 Մար
- 2026
ՌՀՀ-ում կքննարկեն Հին Չինաստանի արվեստը
Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, ՌՀՀ Կոնֆուցիուսի դասարանում տեղի կունենա "Արվեստաբանական կլոր սեղանի" հերթական նիստը:
Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, ՌՀՀ Կոնֆուցիուսի դասարանում տեղի կունենա "Արվեստաբանական կլոր սեղանի" հերթական նիստը:
Սեմինարի թեման է «Հին Չինաստանի արվեստը»: Կքննարկվեն Շանգ - Լին (մ.թ.ա. XVII-XI դդ.), Չժոու (մ.թ.ա. XI—III դդ.), Ցին (մ.թ.ա. 221-207 թթ.) և Հան (մ.թ.ա. 207 — մ.թ. 220 թթ.) դարաշրջանների չինական հասարակության հոգևոր կյանքի առանձնահատկությունները: Քննարկվելու են նաև բրոնզաձույլ արտադրությունը, կերպարվեստը, թազման մանրաքանդակը և այլն։
Նիստին կմասնակցեն ՌՀՀ Միջազգային հարաբերոըթյունների և հասարակական քաղաքական ինստիտուտի համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի ուսանողները: Միանալ կարող են բոլոր ցանկացողները։ Հանդիպման նախաձեռնողներն են ՌՀՀ ՄՀՀՔԻ, Կոնֆուցիուսի դասարանը և արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Գայանե Մարգարյանը (ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն):







