research
  • 30 Մար
  • 2026

ՌՀՀ-ում կայացավ «Միրումյանական ընթերցումներ» հայագիտական համաժողովը

    Ֆորումը նվիրված էր նշանավոր հայ գիտնական, ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Կարեն Միրումյանի հիշատակին:

    «Միրումյանական ընթերցումներ» հայագիտական ֆորումը՝ նվիրված նշանավոր հայ գիտնական, ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Կարեն Արտավազդի Միրումյանի հիշատակին, տեղի ունեցավ Ռուս-հայկական համալսարանում մարտի 30-ին:

    Միջոցառման շրջանակում ներկայացվեց լայնածավալ գիտական ծրագիր, որն ընդգրկում էր ժամանակակից հայագիտության հիմնական ուղղությունները՝ հայ փիլիսոփայական, քաղաքական և սոցիալական միտքը, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի փոխգործակցության հարցերը, պատմական հիշողության և ազգային ինքնության խնդիրները։

    Ֆորումը կազմակերպվել էր ՌՀՀ միջազգային հարաբերությունների և հասարակականքաղաքական գիտությունների ինստիտուտի կողմից։