research
  • 27 Մար
  • 2026

ՌՀՀ-ում տեղի ունեցավ «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղը

    Ինտելեկտուալ խաղը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։

    Ռուս-Հայկական համալսարանում մարտի 25-ին տեղի ունեցավ «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը ֆրանսերեն լեզվով, որը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։

    Միջոցառմանը մասնակցեցին «Լեզվաբանություն» մասնագիտության ուսանողները՝ Ռուս-Հայկական համալսարանի լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի դասախոս Ռուզաննա Խաչատրյանի ղեկավարությամբ։ Խաղը նպատակ ուներ զարգացնել լեզվական հմտությունները, ընդլայնել մշակութային աշխարհայացքը և բարձրացնել հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն երկրների մշակույթի նկատմամբ։