- 27 Մար
- 2026
ՌՀՀ դասախոս Աստղիկ Հովհաննիսյանը մասնակցել է խոշորագույն ասիագիտական գիտաժողովին
Միջոցառումը համախմբել է շուրջ 3900 մասնակից՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից։
Ռուս-Հայկական համալսարանի դասախոս Աստղիկ Հովհաննիսյանը մասնակցել է ասիագիտության ոլորտում ամենախոշոր և հեղինակավոր միջոցառմանը՝ AAS գիտաժողովին, որն այս տարի անցկացվել է Վանկուվերում (Կանադա) մարտի 12-ից 15-ը։
Միջոցառումը համախմբել է շուրջ 3900 մասնակից՝ աշխարհի մի քանի տասնյակ երկրներից։
Աստղիկ Հովհաննիսյանը հանդես է եկել «Հայ վաճառականները Տաչիբանա Սոտոոյի «Չքնաղ ծաղիկ. Յուձենիկեի պատմությունը» վեպում» թեմայով զեկույցով։ Հետազոտության կենտրոնում 1932–1945 թվականներին ճապոնական խամաճիկային պետություն Մանջոու-Գոյի մայրաքաղաք Չանչունում բնակվող հայ վաճառականների կենցաղն է։ Ներկայացնելով վերջերս հայտնաբերված փաստաթղթեր Չանչունի հայ վաճառականների մասին` նա վերլուծել է վեպը, որի հերոսները ստիպված են եղել կառուցել իրենց կյանքը տարբեր քաղաքական ուժերի սպառնալիքների պայմաններում։
Աստղիկ Հովհաննիսյանը այցելել է նաև Բրիտանական Կոլումբիայի համալսարանի Ասիական հետազոտությունների կենտրոն։







