- 17 Փետ
- 2026
ՌՀՀ-ում քննարկեցին Թանգ դինաստիայի կառավարման դարաշրջանի արվեստը
Թանգ դարաշրջանի արվեստի առանձնահատկությունների և դրա ձևավորման նախադրյալների մասին խոսեց ՌՀՀ ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Մարգարյանը։
Ռուս-հայկական համալսարանում փետրվարի 13-ին տեղի ունեցավ «Արվեստաբանության կլոր սեղանի» երկրորդ նիստը, որը նվիրված էր Չինաստանում Թանգ դինաստիայի (618–907) կառավարման դարաշրջանի արվեստին՝ չինական մշակույթի պատմության ամենավառ փուլերից մեկին։
Չինաստանում Թանգ դինաստիայի կառավարման տարիները մշակույթի բեղուն շրջան էին, համեմատելի Եվրոպայի Վերածննդի հետ։ Քաղաքական ու տնտեսական վերելքը, պետության բաց քաղաքականությունը, հանդուրժողականությունն ու հետաքրքրությունը այլ մշակույթների հանդեպ հանգեցրին Թանգ արվեստի արագ ծաղկմանը։
Թանգ դարաշրջանի արվեստի առանձնահատկությունների և դրա ձևավորման նախադրյալների մասին խոսեց ՌՀՀ ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Մարգարյանը։
ՌՀՀ Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի ուսանողները ներկայացրին իրենց սեփական ուսումնասիրություններն ու դիտարկումները Թանգ դարաշրջանի մշակույթի վերաբերյալ։
Միջոցառման նախաձեռնողներն էին ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակական-քաղաքական գիտությունների ինստիտուտը և ՌՀՀ Կոնֆուցիուսի կենտրոնը։







