research
  • 19 Նոյ
  • 2026

ՌՀՀ-ում քննարկել են չինացի նկարիչներ Ջուզեպե Կաստիլյոնեի և Ցի Բայշիի արվեստը

    Մասնակիցներն անդրադարձել են չինական գեղանկարչության զարգացման գործում երկու նկարիչների ունեցած յուրահատուկ ավանդին։

    «Արվեստագիտության կլոր սեղանի» շրջանակում նոյեմբերի 17-ին Ռուս-Հայկական համալսարանում տեղի է ունեցել հերթական սեմինարը՝ նվիրված չինական պատմության տարբեր ժամանակաշրջաններում ապրած երկու նշանավոր արվեստագետների՝ Ջուզեպե Կաստիլյոնեի (Լան Շինին) (1688–1766) և Ցի Բայշիի (1864–1957) ստեղծագործությանը։ Երկուսն էլ նշանակալի դեր են ունեցել չինական արվեստի զարգացման գործում։

    Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նկարիչների գեղարվեստական ոճի առանձնահատկություններին։ Կաստիլյոնեն համադրել է եվրոպական յուղանկարչության տեխնիկան՝ լուսաստվերն ու գծային հեռանկարը, չինական ավանդական գեղագիտության հետ։ Իսկ Ցի Բայշին, հենվելով չինական գոհուայի դարավոր ավանդույթների վրա, կարողացել է նոր շունչ հաղորդել ավանդական ժանրերին՝ պահպանելով չինական արվեստի ազգային ինքնատիպությունը։

    Սեմինարին մասնակցել են ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Համաշխարհային պատմության և տարածաշրջանագիտության ամբիոնի ուսանողները։ Միջոցառումը կազմակերպել էին Ինստիտուտը, ՌՀՀ Կոնֆուցիուսի դասարանը և պրոֆեսոր Գայանե Մարգարյանը (ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն)։

    Հաջորդ սեմինարը կկայանա նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ Կոնֆուցիուսի դասարանում։ Այն նվիրված կլինի չինական քարանձավային ճարտարապետությանը՝ որպես մշակութային ազդեցությունների հատման յուրօրինակ երևույթի։