research
  • 17 Փետ
  • 2022

ՀՌՀ-ում քննարկել են ԱՊՀ մասնակից-պետությունների քրեական օրենսդրության խնդիրները

    Կոնֆերանսը կազմակերպվել է ՌԴ քրեագետների և քրեաբանների միություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը:

    Հայ-Ռուսական համալսարանում փետրվարի 16-ին կայացել է «ԱՊՀ մասնակից-պետությունների քրեական օրենսդրության և իրավակիրառական պրակտիկայի արդի խնդիրները» թեմայով գիտագործնական կոնֆերանսը, որը կազմակերպել են Հայ-Ռուսական համալսարանը և «Ռուսաստանի Դաշնության քրեագետների և քրեաբանների միություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը:

    «Հայ գիտնականները ընդգծել են 2021թ. մայիսի 5-ին ընդունված և ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր քրեական օրենսգրքում առկա նոր հայեցակարգային մոտեցումները: Կոնֆերանսի առավելությունն անկասկած քրեական ցիկլի բոլոր գիտություններում առկա գիտելիքների միավորումն է` ընդհանուր խնդիրների համակողմանի լուծման նպատակով: Միջոցառման մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել քրեաիրավական և քրեադատավարական կարգավորումների փոխհարաբերություններին, քրեագիտական, դատաբժշկական հետազոտություններին»,- նշել է ՀՌՀ-ի Քրեական իրավունքի և քրեադատավարական իրավունքի ամբիոնի վարիչ Նաիրա Զոհրաբյանը: 

    Գիտագործնական կոնֆերանսին ելույթներով հանդես են եկել ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, Քրեագետների և քրեաբանների միության փոխնախագահ, պրոֆեսոր Օլեգ Զայցևը, ՀՌՀ-ի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, ՀՌՀ-ի Քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, Քրեագետների և քրեաբանների միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը: 

    Միջոցառմանը մասնակցել են հայտնի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Գերմանիայից, Սերբիայից և այլն: 
     
    Նշենք նաև, որ կոնֆերանսի արդյունքներով նախատեսվում է հրատարակել ժողովածու: