research
  • 18 Նոյ
  • 2026

Ռուս-Հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ կրեատիվ մենեջերի թափուր հաստիքը համալրելու համար

    Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել մինչև նոյեմբերի 22:

    Ռուս-Հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ կրեատիվ մենեջերի թափուր հաստիքը համալրելու համար։

    Հիմնական գործառույթները՝
    👉 Ստեղծագործական և վիզուալ բովանդակության մշակում կրեատիվ հայեցակարգերի մշակում, գրաֆիկական, լուսանկարչական և տեսանյութային բովանդակության ստեղծում ՌՀՀ սոցիալական ցանցերի, կայքի և տեղեկատվական հարթակների համար, գովազդային և ներկայացուցչական նյութերի դիզայնի մշակում, հաղորդակցման միասնական տեսողական ոճի ապահովում։
    👉 Համալսարանի գործունեության մեդիա և տեղեկատվական լուսաբանում․ տեսանյութերի ստեղծում և մոնտաժ, հրապարակումների համար տեսողական նյութերի պատրաստում, միջազգային միջոցառումների, կրթական ծրագրերի և նախագծերի լուսաբանում, կորպորատիվ ոճի տարրերի մշակում, բրենդբուքի թարմացում, տեղեկատվական արշավների մշակմանն ու իրականացմանը մասնակցություն։

    Դիմորդները պետք է ներկայացնեն՝
    - Մոտիվացիոն նամակ՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով (մինչև 700 բառ)։
    - Պորտֆոլիո՝ գրաֆիկական, դիզայներական և տեսանյութային աշխատանքների օրինակներով (հղման կամ էլեկտրոնային ֆայլի տեսքով)։

    Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել մինչև նոյեմբերի 22-ը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

    Թեկնածուներին ներկայացվող պահանջներին և հիմնական աշխատանքային պարտականություններին կարող եք ծանոթանալ այստեղ >>