- 02 Օգո
- 2021
Հայ-Ռուսական համալսարանում իրականացվել է COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն
30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը:
Հայ-Ռուսական համալսարանում Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ "Կրթության բարելավում" ծրագրի անձնակազմի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողների կողմից իրականացվել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տրամադրած COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:
Երրորդ սերնդի սեքվենավորման արդյունքում մեթոդով իրականացված ուսումնասիրության արդյունքում 30 նմուշից 4-ում հայտնաբերվել է բրիտանական շտամը, իսկ 25-ում՝ «Դելտա» շտամը: