- 05 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում կայացավ Ազգային միասնության օրվան նվիրված տոնական համերգ
Համերգը ևս մեկ առիթ դարձավ ընդգծելու Ռուսաստանի և Հայաստանի մշակութային ավանդույթների ընդհանրությունները:
Ազգային միասնության օրվան՝ Ռուսաստանի Դաշնության պետական տոնին նվիրված տոնական համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին՝ Ռուս-Հայկական համալսարանի Մշակույթի տանը։ Համերգային ծրագիրը միավորեց ռուս և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ արվեստի լեզվով դառնալով երկու մշակույթների յուրօրինակ երկխոսություն։ Հանդիսատեսի համար հնչեցին Սերգեյ Ռախմանինովի, Սերգեյ Պրոկոֆևի և Պյոտր Չայկովսկու, ինչպես նաև Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Մարտին Վարդազարյանի ստեղծագործությունները։ Երաժշտական կատարումներով հանդես եկան կոնսերվատորիայի ուսանողները։
Համերգը ևս մեկ առիթ դարձավ ընդգծելու Ռուսաստանի և Հայաստանի մշակութային ավանդույթների ընդհանրությունները և հիշեցնելու, որ իսկական միասնությունը ձևավորվում է փոխադարձ հարգանքի, համագործակցության և ընդհանուր արժեքների հիման վրա։
Միջոցառումը կազմակերպել էր ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտը։







