research
  • 06 Նոյ
  • 2026

ՌՀՀ-ում անցկացվեց «Հաղթանակի ուսուցիչները» հայրենասիրական ակցիան

    «Ուսմունք» դպրոցի աշակերտների համար նոյեմբերի 5-ին դաս անցկացրեց ՌՀՀ ռեկտորի աշխատակազմի խորհրդական Իվան Ալեքսանդրովսկին։

    Այս տարի Ռուս-Հայկական համալսարանը կրկին դարձավ «Հաղթանակի ուսուցիչները» միջազգային հայրենասիրական ակցիայի անցկացման հարթակ։ «Ուսմունք» դպրոցի աշակերտների համար նոյեմբերի 5-ին դաս անցկացրեց ՌՀՀ ռեկտորի աշխատակազմի խորհրդական Իվան Ալեքսանդրովսկին։

    Միջազգային նախագծին այս օրերին մասնակցում է Ռուսաստանի և այլ երկրների՝ Հայաստանի, Արգենտինայի, Բելառուսի, Կոնգոյի Հանրապետության և այլ պետությունների ավելի քան 5000 ավագ դասարանների աշակերտ։

    Հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացան Հայրենական մեծ պատերազմի տարիներին ուսուցիչների սխրանքներին։ Դասը բաղկացած էր երկու բովանդակային մասից։ Առաջին մասում դպրոցականները ծանոթացան Նիկոլայ Կյունգի պատմությանը, որը 1944 թվականին Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարում կազմակերպել էր երեխաների համար առաջին ընդհատակյա դպրոցը և մասնակցել 1945 թվականի ապրիլի 11-ի զինված ապստամբությանը, որի շնորհիվ փրկվել էր ավելի քան 21 հազար մարդու կյանք։

    Երկրորդ մասում աշակերտները ծանոթացան շրջափակված Լենինգրադի «Հաղթանակի քարտեզի» ստեղծման պատմությանը (1943թ.)։ Աշակերտներն աշխատեցին արխիվային փաստաթղթերի հետ՝ տեղեկանալով ուսուցիչ-քարտեզագիրների խիզախության մասին, որոնք, չնայած սովին, ցրտին և հրետակոծություններին, շարունակում էին իրենց աշխատանքը՝ պահպանելով բացառիկ ճշգրտություն։

    Դիմելով ակցիայի մասնակիցներին՝ Իվան Ալեքսանդրովսկին ընդգծեց ավանդույթների պահպանման և սերունդների միջև կապի շարունակականության կարևորությունը։