- 21 Հու
- 2026
ՌՀՀ-ի հայկական բաժանմունք ընդունված հավակնորդների համար
ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված հավակնորդները հրամանագրման համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ցանկացած աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, մինչև 04.08.2026թ.:
Սիրելի հավակնորդներ,
շնորհավորում ենք Ռուս-հայկական համալսարան ընդունվելու կապակցությամբ:

ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ընդունված հավակնորդները հրամանագրման համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ցանկացած աշխատանքային օր՝ 03.08.2026թ.-ից մինչև 24.08.2026թ. ժամը 10:00-ից 15:00-ը, ինչպես նաև ներկայացնեն ուսման վարձի մեկ կիսամյակի կամ մեկ ամսվա (10 ամսվա ուսուցման տարեկան ընդհանուր արժեքի 1/10-ի չափով) վճարման կտրոնը:
Վճարն անհրաժեշտ է մուտքագրել համալսարանի հաշվեհամարին՝ №2480100103250010, «Արդշինբանկ» ՓԲԸ կամ վճարել ՌՀՀ կայքի միջոցով (վճարելիս անհրաժեշտ է նշել վճարման նպատակը՝ ընտրելով բակալավրիատ, հայկական բաժանմունք, համապատասխան ինստիտուտը, մասնագիտությունը, այնուհետև անձնական տվյալները):
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ տվյալները լրացնել հետևյալ հղումով >>
Ձևաթուղթը լրացնելուց հինգ աշխատանքային օր հետո, ժամը 10:00-ից 15:00-ը հավակնորդները պետք է ներկայացնեն իրենց փաստաթղթերը Ռուս-հայկական համալսարան (202, 200 սենյակ) և կնքեն պայմանագիր: Եթե պայմանագիրը կնքելու պահին Ձեր 18 տարին չի լրացել, ապա պարտադիր է ազգականներից որևէ մեկի ներկայությունը:
Պահանջվող փաստաթղթերն են՝
1. Ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ (միջուկով, բնօրինակը)
2 Լուսանկար (3x4 սմ չափսի) – 4 հատ
3. Անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը` 1 օրինակից)
4. Կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը` 1 օրինակից) (առկայության դեպքում)
5. Արտոնություններից օգտվելու դեպքում` համապատասխան փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը 1 օրինակից):
6. Փաստաթղթերի ձևակերպման համար` 1500 դր. վճարման կտրոն: