- 18 Նոյ
- 2024
ՀՌՀ դասախոսները հանդես եկան գիտական զեկուցումներով Էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովին
Գիտաժողովը նվիրված էր էպոսի առաջին հայտնի պատումի՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» հրատարակության 150-ամյակին։
Հոկտեմբերի 11-12-ին Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, ամբիոնի դոցենտներ Նաիրա Իսկանդարյանը և Հասմիկ Խաչատրյանը մասնակցեցին ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված Էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովին՝ «Էպոս, ինքնություն և մշակույթ» վերտառությամբ։ Գիտաժողովը նվիրված էր էպոսի առաջին հայտնի պատումի՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» հրատարակության 150-ամյակին։
Համալսարանի դասախոսները հանդես եկան գիտական զեկուցումներով, մասնակցեցին քննարկումների։