- 23 Դեկ
- 2025
ՌՀՀ-ն անցկացրեց թեմատիկ էսսեի մրցույթ` «Մաթևոսյանական շաբաթ»-ի շրջանակներում
Համալսարանում նշվեցին հաղթող ուսանողների անունները և նրանց հանձնվեցին հավաստագրեր։
Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակի տոնակատարության շրջանակներում ՌՀՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնն անցկացրեց համահամալսարանական «Մաթևոսյանական շաբաթ»։ Ի թիվս բազմաթիվ դասերի, հանդիպումների և այլ միջոցառումների՝ անցկացվեց նաև թեմատիկ էսսեի մրցույթ, որի ամփոփումից հետո դեկտեմբերի 22-ին համալսարանում նշվեցին հաղթող ուսանողների անունները և նրանց հանձնվեցին հավաստագրեր։
Գրողին և նրա ստեղծագործություններին ինքնատիպ բնորոշումներով, հետաքրքրիր մեկնաբանություններով առանձնացան լեզվաբան և միջազգայնագետ ուսանողները, որոնց էլ բաժին հասան հավաստագրերը՝ մեկ առաջին կարգի, երկու երկրորդ կարգի և 3 երրորդ կարգի հավաստագրեր։
Հավաստագրերի արժանացան՝ Ալիսա Բեյբությանը (առաջին կարգ), Ջուլիետա Բաբայանը և Սվետա Աղաջանյանը (երկրորդ կարգ), Միլենա Հակոբյանը, Դավիթ Կարապետյանը և Միլենա Աղաջանյանը (երրորդ կարգ)։







