research
  • 19 Հու
  • 2022

ՀՌՀ-ն գլխավորում է ՌԴ բուհերի մեդիաակտիվության վարկանիշային աղյուսակը Ֆեյսբուքում

    Հայ-Ռուսական համալսարանը զբաղեցրել է առաջին տեղը ՌԴ բուհերի 2021թ. դեկտեմբերի «Facebook» սոցիալական ցանցում մեդիաակտիվության ԹՈՓ-10 վարկանիշային աղյուսակում:  

    Հայ-Ռուսական համալսարանը զբաղեցրել է առաջին տեղը ՌԴ բուհերի 2021թ. դեկտեմբերի «Facebook» սոցիալական ցանցում մեդիաակտիվության ԹՈՓ-10 վարկանիշային աղյուսակում:  

    Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության և գիտության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` վերոնշյալ վարկանիշում ներկայացված են ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո գտնվող 219 բուհերի ամենամսյա մեդիաակտիվության ցուցանիշները, որոնք արտացոլում են բուհերի կատարած աշխատանքը ռուսական գիտության և կրթության մասսայականացման ուղղությամբ: 

    Նշենք, որ վերոնշյալ վարկանիշային աղյուսակն առաջին անգամ ներկայացվել է 2021թ. հուլիսին` «Ռուսական կրեատիվ շաբաթ» միջազգային փառատոնում: