research
  • 24 Նոյ
  • 2025

ՌՀՀ ուսանողները ցուցադրեցին իրենց ուժն ու համախմբվածությունը ֆուտբոլի մրցաշարում

    Ռուս-Հայկական համալսարանում «Սպարտակիադա 2025»-ի շրջանակներում կայացավ ֆուտբոլային մրցույթ:

    Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 21-ին «Սպարտակիադա 2025»-ի շրջանակներում կայացավ ֆուտբոլային մրցույթ, որին մասնակցում էին ՌՀՀ-ի տարբեր ինստիտուտներ ներկայացնող թիմեր։ Նախաեզրափակիչ փուլում միմյանց դեմ էին խաղում Մեդիայի, գովազդի, կինոյի ինստիտուտի և Իրավունքի ինստիտուտի ուսանողները։

    Խաղի I կեսում առաջատար էր Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտը՝ իր միավորներով գերազանցելով մյուս թիմին: Երկրորդ կեսում Իրավունքի ինստիտուտը զգալիորեն նվազեցրեց հաշվի տարբերությունը, սակայն Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտը կարողացավ պահել իր առաջատար դիրքը և ապահովել հաղթանակը՝ ընդամենը մեկ միավորի առավելությամբ։

    «Սպասում էինք լարված պայքարի, բայց վստահ էինք մեր ուժերի վրա։ Սպարտակիադային պատրաստվել ենք մեկնարկից մեկ ամիս առաջ՝ անցկացնելով շաբաթական մարզումներ, իսկ խաղից առաջ քննարկեցինք մի քանի խաղային պահեր և վերլուծեցինք քառորդ եզրափակչում թույլ տրված սխալները։ Յուրաքանչյուր խաղացողի տրամադրվածությունն ու թիմային միասնականությունը կարևոր գործոններ էին։ Զգում էի վստահություն, կենտրոնացում և մեծ աջակցություն տրիբուներից, ինչը իսկապես լիցքավորում է», - նշեց Մեդիայի, գովազդի, կինոյի ինստիտուտի ֆուտբոլային թիմի խաղացող Արտյոմ Տեռեշչենկոն:
     
    Հիշեցնենք, որ առջևում է եզրափակիչը, որտեղ առաջին տեղի համար կմրցեն Մեդիայի, գովազդի, կինոյի ինստիտուտի և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի թիմերը։