research
  • 20 Նոյ
  • 2025

«Ժամանակակից ֆիթնեսի մարտահրավերներն ու հնարավորությունները». ֆորում

    ՌՀՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը դեկտեմբերի 4-ին կազմակերպում է ֆորում։

    Ռուս-Հայկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնը դեկտեմբերի 4-ին կազմակերպում է «Ժամանակակից ֆիթնեսի մարտահրավերներն ու հնարավորությունները» ֆորումը։ Միջոցառումը միավորելու է ֆիթնեսի մարզիչներին և ոլորտի մասնագետներին՝ քննարկելու ժամանակակից միտումները, գիտական նորարարությունները և ֆիթնեսի զարգացման հիմնական ուղղությունները։
     
    Ֆորումի ընթացքում կներկայացվեն՝
    • ֆիթնեսի առանձնահատկություններն ու մարտահրավերները,
    • հոգեբանական և մանկավարժական մոտեցումները,
    • ֆիթնեսի ու նուտրիցալոգիայի սիներգիան,
    • սպորտային բժշկության դերը,
    • կենսաբանական հիմքերն ու տրավմաների կանխարգելումը։
     
    Ֆորումը նախատեսված է մարզիչների, մասնագետների, քոուչերի և առողջ ապրելակերպով հետաքրքրված բոլորի համար։