research
  • 11 Մար
  • 2026

ՌՀՀ-ում տեղի կունենա «Շրջանավարտները` ապագայի լավագույն ներդրումն են» միջազգային ֆորումը

    «Շրջանավարտները` ապագայի լավագույն ներդրումն են» միջազգային ֆորումի բացումը կկայանա մարտի 28-ին` ժամը 11:30-ին։

    Ռուս-հայկական համալսարանում կայանալու է «Շրջանավարտները` ապագայի լավագույն ներդրումն են» միջազգային ֆորումը, որը հանդես կգա որպես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համալսարանների, շրջանավարտների և ուսանողների միջև երկխոսության հիմնական հարթակ, ուր կմիավորվեն ոլորտը ներկայացնող փորձագետներն և ակադեմիական համայնքի առաջնորդները` իրենց փորձով կիսվելու, շրջանավարտների համայնքների զարգացման ռազմավարությունները քննարկելու և կայուն մենթորինգի մոդելներ մշակելու՝ որպես կրթության և մարդկային կապիտալի մեջ երկարաժամկետ ներդրումների գործիք։

    Անցկացման օրը` 28.03.2026թ.
    Վայրը` Ռուս-հայկական համալսարան (ք.Երևան Հովսեփ Էմինի, 123)

    Մասնակցության  համար խնդրում ենք գրանցվել մինչև 2026 թվականի մարտի 15-ը՝ այս հղմամբ >>

    Օրակարգ՝
    9:30 - 10:00՝ գրանցում,
    10:00 - 10:30՝ սուրճի ընդմիջում,
    10:30 - 11:30՝ շրջայց,
    11:30 - 12:00՝  ֆորումի բացում,
    12:00 - 13:00՝ պանելային քննարկում «Շրջանավարտների համայնք. միջազգային փորձ» թեմայով,
    13:00 - 14:00՝ ռազմավարական քննարկում «Ֆանդռայզինգ. միջազգային փորձ» թեմայով,
    14:00 - 15:00՝ ճաշի ընդմիջում,
    15:00 - 16:00` պանելային քննարկում «Շրջանավարտների մենթորինգ. ներդրում ապագայում»,
    16:00 - 17:00` շրջանավարտների անվանակարգման արարողություն, շնորհակալագրերի հանձնում: Ֆորումի փակման արարողություն և համերգային ծրագիր։
     
     
    Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
    Հեռ․ +374 94 788 980 (Viber; WhatsApp; Telegram)