research
  • 22 Ապր
  • 2026

ՌՀՀ Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը հանդես է եկել Պետերբուրգյան ազգային ֆորումին

    Ֆորումի շրջանակում Մարիամ Ոսկանյանը հանդես է եկել որպես փորձագետ «Ռազմավարական կայունություն և միջազգային համագործակցություն․ գիտելիքի փափուկ ուժը» թեմայով բաց քննարկման ընթացքում։

    Ռուս-հայկական համալսարանի Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը ապրիլի 16-17 մասնակցել է IX Պետերբուրգյան ազգային ֆորումին՝ «Համալսարանական կրթության ճարտարապետություն․ ազգային առաջնահերթություններ և ավանդական արժեքներ» թեմայով։ Միջոցառումն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի և Նախագահական գրադարանի հարթակներում՝ Սանկտ Պետերբուրգում։

    Ֆորումի շրջանակում Մարիամ Ոսկանյանը հանդես է եկել որպես փորձագետ «Ռազմավարական կայունություն և միջազգային համագործակցություն․ գիտելիքի փափուկ ուժը» թեմայով բաց քննարկման ընթացքում։ Բացի այդ, նա մասնակցել է քննարկման, որը կազմակերպվել էր Ռուսաստանի պրոֆեսորական ժողովի, Ռոսօբրնադզորի և Դաշնային ուսումնամեթոդական միավորման (ՖՈւՄՕ) կողմից և նվիրված էր բարձրագույն կրթության որակի բարելավման հարցերին։