- 03 Ապր
- 2026
ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը մասնակցել է Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ ֆորումին
Ծրագրի շրջանակում անցկացվել է ավելի քան 50 միջոցառում:
Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր Էդվարդ Սանդոյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում անցկացված առաջին Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ ֆորումին։
Միջոցառումը կազմակերպվել էր ապրիլի 1-3 «Ռոսկոնգրես» հիմնադրամի կողմից՝ ՌԴ կառավարության և ՌԴ տրանսպորտի նախարարության աջակցությամբ և տևել է երեք օր։ Ֆորումը միավորել է պետական կառույցների, բիզնեսի և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին՝ Ռուսաստանի և Եվրասիայի տրանսպորտային ոլորտի զարգացման հարցերը քննարկելու նպատակով։
Ծրագրի շրջանակում անցկացվել է ավելի քան 50 միջոցառում, ինչպես նաև ներկայացվել է ժամանակակից տեխնիկայի և նորարարությունների ցուցահանդես։ Մասնակիցները ներկայացրել են լուծումներ երկաթուղային, ծովային, գետային և ավիացիոն տրանսպորտի, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և անօդաչու համակարգերի ոլորտներում։
Ցուցադրվել են գնացքների, նավերի և օդանավակայանների մակետներ, ժամանակակից լոգիստիկ լուծումներ և տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման տեխնոլոգիաներ։ Ֆորումը անցկացվել է Ռուսաստանի տրանսպորտային միջանցքների զարգացման և դրանց գլոբալ մրցունակության բարձրացման նպատակների շրջանակում։







