- 07 Ապր
- 2026
ՌՀՀ ուսանողները կազմակերպել էին բացօթյա ֆոտոցուցահանդես համալսարանի այգում
Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները մասնակիցներն իրականացրել էին ինքնուրույն՝ լուսանկարների ընտրությունից և տպագրությունից մինչև ձևավորում և մեջբերումների ընտրություն։
Մայրության և գեղեցկության օրվա առթիվ ՌՀՀ-ի «Բանասիրության» ուղղության III կուրսի ուսանողները համալսարանի այգում կազմակերպել էին բացօթյա ֆոտոցուցահանդես։
ՌՀՀ ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանի խոսքով՝ ցուցահանդեսի գաղափարը ծագել է ինքնաբուխ։ Ինչպես նա նշեց, գարնան մոտենալուն զուգընթաց ուսանողները նկատեցին, որ իրենցից շատերը հետաքրքրվում են լուսանկարչությամբ և կարողանում են յուրովի տեսնել շրջակա աշխարհը։
Ուսանողուհի Անի Սարգսյանը նշեց, որ ցուցահանդեսը դարձավ մի հարթակ, որտեղ արտացոլվեցին հեղինակների գաղափարները, ստեղծագործական մոտեցումները և շրջակա աշխարհի վերաբերյալ անձնական ընկալումները։
Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները մասնակիցներն իրականացրել էին ինքնուրույն՝ լուսանկարների ընտրությունից և տպագրությունից մինչև ձևավորում և մեջբերումների ընտրություն։







