research
  • 24 Նոյ
  • 2026

ՌՀՀ-ում կանցկացվի «Աշխարհագրական թելադրություն»

    Միջազգային կրթական նախաձեռնությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ-ի Օրբելու անվան լսարանում:

    Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ-ի Օրբելու անվան լսարանում (նոր մասնաշենքի VII հարկ) կանցկացվի Ռուսական աշխարհագրական ընկերության ամենամյա միջազգային կրթական նախաձեռնությունը՝ «Աշխարհագրական թելադրությունը»։

    2026 թվականին նախաձեռնությունն անցկացվում է 12-րդ անգամ։ Դրա նպատակն է հանրահռչակել աշխարհագրական գիտելիքները և բարձրացնել հետաքրքրությունը գիտության ու ազգային ժառանգության նկատմամբ։

    Թելադրությունը բաղկացած է 30 հարցից՝ տարբեր բարդության երկու բաժիններով։ Հարցերը վերաբերում են Ռուսաստանի աշխարհագրությանը, բնական օբյեկտներին, մշակութային առանձնահատկություններին և պատմական իրադարձություններին։

    ՌՀՀ-ում թելադրությունն անցկացվելու է առցանց՝ կենտրոնացված ձևաչափով։ Նախնական գրանցում չի պահանջվում։ Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետին միացած սմարթֆոն, պլանշետ կամ նոութբուք։

    Հրավիրում ենք ուսանողներին, դասախոսներին և բոլոր հետաքրքրված անձանց ստուգելու իրենց աշխարհագրական գիտելիքները։