research
  • 09 Փետ
  • 2021

Առցանց հանդիպում ամերիկահայ գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Յովսէփ Նալպանտեանի հետ

    Հեռավար հանդիպմանը մասնակցում էին համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոսները, տարբեր բաժանմունքներում սովորող ուսանողները, ինչպես նաև գրողներ Սփյուռքից և Հայաստանից:

    Նոյեմբերի 29-ին ՀՌՀ հայագիտության ամբիոնը կազմակերպեց առցանց հանդիպում ամերիկահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Յովսէփ Նալպանտեանի հետ: Հանդիպումը կազմակերպել էր ՀՌՀ հայագիտության ամբիոնի վարիչ Անի Փաշայանը, ով հանդիպման սկզբում ներկայացրեց հյուրին: Դասախոսության թեման՝ «Սփյուռքը այսօր. ինքնության և կրթության հարցեր»: 
     
    Հեռավար հանդիպմանը մասնակցում էին համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոսները, տարբեր բաժանմունքներում սովորող ուսանողները, ինչպես նաև գրողներ Սփյուռքից և Հայաստանից: Միջոցառման ընթացքում շոշափվեցին կարևոր թեմաներ, որոնք վերաբերում էին վերափոխվող սփյուռքի խնդիրներին:
    Հանդիպման ընթացքում քննարկվեց արդի սփյուռքը, միասնությունը սփյուռքի և Հայաստանի միջև: Յովսէփ Նալպանտեանի կարծիքով՝ ազգի միասնության գաղափարը պահպանվում է սփյուռքի մի փոքր մասի կողմից: Որպես ապացույց բանախոսը բերեց վիճակագրական տվյալներ: Անցած 40 տարվա ընթացքում 229 հայկական դպրոց է փակվել է, իսկ վերջին 26 տարվա ընթացքում Կալիֆոռնիայում դադարել է տպագրվել 24 թերթ և ամսագիր:
     
    Բանախոսը նշեց, որ Արցախյան պատերազմի ընթացքում (2020թ.) Սփյուռքը սկսեց ավելի շատ ջանքեր գործադրել և բռնել միասնության ուղին, բայց կապիտուլացիան մեծ հարված հասցրեց բարոյական և հուզական բաղադրիչին: 
     
    Յովսէփ Նալպանտեանը առաջընթացը տեսնում է այն դեպքւմ, երբ տեղի ունենան ազգային մտածողության որոշակի փոփոխություններ: Նախևառաջ պետք է սթափ գնահատել հնարավորությունների ծավալը, հասկանալ բոլոր խնդիրները և նոր միայն ելքեր փնտրել դրանք կարգավորելու համար: Հիմնական խնդիրը նա տեսնում է սփյուռքի հասարակական կազմակերպությունների միավորման մեջ:
     
    Նշենք, որ Յովսէփ Նալպանտեանը ծնվել է Հալեպում, ավարտել տեղի Լազար Նաջարյանի վարժարանը, պարտադիր ծառայության է անցել Սիրիայում և քաղաքացիական պատերազմի ընթացքում վիրավորվել է 11 անգամ: 1989 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրական բաժանմունքը: 1992-1993 թվականներին ուսուցանել է Հալեպի Մեսրոպեան վարժարանում: Այս պահին աշխատում է «Պէվրլի Հիլզ միջազգային լեզուաբանական հիմնարկ»-ում և «Մաշտոց քոլեջ»-ում: Նա 56 գրքի հեղինակ է: 
     
     

    Դիանա Առուշանյան