research
  • 18 Օգո
  • 2026

«Մարդկային ռեսուրսների կառավարում» ՝ ՌՀՀ մեկամյա մագիստրոսական ծրագիր

    Փաստաթղթերի ընդունումը վճարովի տեղերի համար՝ 2026 թ. օգոստոսի 21–25-ը (ներառյալ)։

    Ցանկանո՞ւմ եք դառնալ պահանջված HR մասնագետ և կառուցել կարիերա մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Ռուս-Հայկական համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի «Մարդկային ռեսուրսների կառավարում» մեկամյա մագիստրոսական ծրագիրը հիանալի հնարավորություն է ձեռք բերելու ժամանակակից գիտելիքներ, գործնական հմտություններ և մրցակցային առավելություններ՝ HR ոլորտում հաջող մեկնարկի և մասնագիտական զարգացման համար։

    Ինչո՞ւ ընտրել մեզ․
    •   Ուսման վարձի մինչև 80% զեղչ բարձր առաջադիմությամբ ուսանողների համար՝ արդեն երկրորդ կիսամյակից։
    •   Ուսման վարձի փոխհատուցում եկամտահարկի վերադարձի (հայտարարագրման) համակարգի միջոցով՝ աշխատող ուսանողի և/կամ նրա աշխատող ծնողների համար։
    •   Մեր բոլոր շրջանավարտներն աշխատում են՝ կազմակերպությունների HR բաժիններում, մասնագիտացված HR ընկերություններում, խորհրդատվության և վերլուծության ոլորտում։
    •   Շեշտը՝ գործնական հմտությունների վրա, ոչ միայն տեսության։
    •   Լավագույն մասնագետներն ակադեմիական կազմում։
    •   Առկա ուսուցում, հայերեն լեզվով, ընդամենը 1 տարի։

    Փաստաթղթերի ընդունումը վճարովի տեղերի համար՝ 2026 թ. օգոստոսի 21–25-ը (ներառյալ)։
     
    Ուսման վարձը՝ 1,200,000 դրամ։
     
    Դարձեք այն մասնագետը, ում փնտրում է յուրաքանչյուր կազմակերպություն։ 
    Հարցերի դեպքում գրեք՝ [email protected]։