research
  • 15 Հոկ
  • 2026

ՌՀՀ-ում կայացել է «Պայմանագիր կա՛» գործարար խաղը

    Խաղը նվիրված էր միջազգային մենեջմենթին և բանակցությունների վարման արվեստին։

    Կառավարման միջազգային փառատոնի շրջանակում hոկտեմբերի 15-ին Ռուս-Հայկական համալսարանում կայացել է «Պայմանագիր կա՛» գործարար խաղը՝ նվիրված միջազգային մենեջմենթին և բանակցությունների վարման արվեստին։
     
    Որպես բանախոսներ հանդես են եկել Անտոն Շաբանն ու Տիմոֆեյ Դուդնիկովը։ Անտոն Շաբանը Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի Արդյունաբերական մենեջմենթի, տնտեսագիտության և առևտրի ինստիտուտի Արտադրական մենեջմենթի բարձրագույն դպրոցի տնօրենի տեղակալն է՝ առաջխաղացման գծով, դոցենտ։ Տիմոֆեյ Դուդնիկովը նույն դպրոցի ասիստենտն է և պատասխանատու է միջազգային գործունեության համար։
     
    Գործարար խաղի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են միջազգային մենեջմենթի հիմնական սկզբունքները և գործնականում կիրառել արդյունավետ բանակցությունների վարման ռազմավարություններ։ Բանախոսները հատուկ ուշադրություն են դարձրել ուսանողների՝ փոխընդունելի լուծումներ գտնելու, փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու և ժամանակակից բիզնես միջավայրում հիմնավորված որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը։
     
    Գործարար խաղը միտված էր հետազոտական և ստեղծագործական մտածողության, նախագծման և մշակման հմտությունների, քննադատական վերլուծության, որոշումների կայացման և թիմային աշխատանքի կարողությունների զարգացմանը։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, փոխանակվելու փորձով և զարգացնելու ժամանակակից գործարար միջավայրում արդյունավետ աշխատելու համար անհրաժեշտ կարողությունները։
     
    Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր Ռուս-Հայկական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնը։