research
  • 14 Հոկ
  • 2025

«Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում»

    Ֆորումը կկայանա հոկտեմբերի 20–21-ը Երևանում:

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 20–21-ը Երևանում կկայանա «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում»-ը։
     
    «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում»-ն երկօրյա միջազգային միջոցառում է, որը մեկ հարկի տակ կհյուրընկալի տարբեր երկրների բարձրաստիճան հյուրերի, համալսարանների ղեկավարների, գիտնականների, ոլորտային փորձագետների և ուսանողների՝ քննարկելու, թե ինչպես կրթությունը, գիտությունը և նորարարությունը կարող են դառնալ ազգային զարգացման շարժիչ ուժ և խթանել միջազգային համագործակցությունը։

    Ֆորումի հիմքում՝ «Ակադեմիական քաղաք Հայաստան» ծրագրի տեսլականն է, որը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական հանձնառությունը՝ ձևավորելու բարձրագույն կրթության և գիտության համար համաշխարհային մակարդակով մրցունակ էկոհամակարգ՝ դիրքավորելով Հայաստանը որպես տարածաշրջանային նորարարության և գիտելիքի կենտրոն։

    Ծրագրում ներառված են Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքը , ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքը, բարձրաստիճան հյուրերի ելույթներ և թեմատիկ պանելային քննարկումներ։ Քննարկումները կանդրադառնան կարևորագույն առաջնահերթություններին, ինչպիսիք են՝ բարձրագույն կրթության համաշխարհային միտումները, ակադեմիական ոլորտի թվային փոխակերպումը, համալսարանների դերը տարածաշրջանային զարգացման գործում, կրթության և համապատասխան ոլորտի միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև շարունակական կրթության հեռանկարները։