- 04 Սեպ
- 2023
«Կինոն սահմաններ չունի». Ռոման Նադիրյանի հեղինակած նոր «ՀՌՀ Կինոալմանախ 7-ը»
ՀՌՀ-ի շրջանավարտ, համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դասախոս, ՀՌՀ-ի կինոակումբի հիմնադիր և հաղորդավար Ռոման Նադիրյանի հեղինակությամբ հրապարակվել է «ՀՌՀ Կինոալմանախ 7-ը»:
Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ, համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի ավագ դասախոս, ՀՌՀ-ի կինոակումբի հիմնադիր և հաղորդավար, աֆորիզմների և բանաստեղծությունների հեղինակ Ռոման Նադիրյանի հեղինակությամբ հրապարակվել է «ՀՌՀ Կինոալմանախ»-ի նոր, արդեն յոթերորդ եթերաշրջանը: Այնտեղ հավաքագրված են վերջին ամիսներին համալսարանի կինոակումբում դիտած ֆիլմերի ակնարկները:
«Կինոն բարդ, կոլեկտիվ արվեստ է: Այն մի շարք մարդկանց ստեղծագործական աշխատանքի արդյունք է: Գրողին բավական է ունենալ թուղթ և գրիչ իր գործով զբաղվելու համար, նկարչին` կտավ և ներկեր, կոմպոզիտորին նոտայի տետր, երաժշտական գործիք: Իսկ կինոն տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց միավորման շնորհիվ ստեղծված արվեստի գործ է», - ընդգծեց հեղինակը:
Ռոման Նադիրյանի խոսքով` կինոն սահմաններ չունի, այն միավորում է և կարող է տեղ հասցնել գաղափարներ, որոնք մարդկանց կարող են դարձնել ազնիվ, ավելի մաքուր և ավելի վեհ:
Նշենք, որ Կինոակումբը գործում է Հայ-Ռուսական համալսարանում սկսած 2007 թ-ից:
«Կինոալմանախ ՀՌՀ-ի» թողարակումներին կարող եք ծանոթանալ ստորև:
Թարգմանեց՝ Նենսի Աբրահմյանը
("Լրագրություն", III կուրս)