
- 28 Հոկ
- 2021
ՀՌՀ-ում բացվել է Կոնֆուցիոսի լսարան
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը շեշտել է, որ Հայ-Ռուսական համալսարանն արդեն իսկ հայտնի է հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ իր ներդրած ջանքերով
Հայ-Ռուսական համալսարանի նոր մասնաշենքի 4-րդ հարկում այսօր կայացել է Կոնֆուցիոսի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:
Միջոցառման ընթացքում ՀՌՀ-ի չինագիտության ուղղության ուսանողները կատարել են չինարեն երգեր և ելույթներ, ինչպես նաև անցկացրել են չինական թեյի ավանդական արարողություն:
Իր հերթին` ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը շեշտել է, որ Հայ-Ռուսական համալսարանն արդեն իսկ հայտնի է հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ իր ներդրած ջանքերով: «Կոնֆուցիոսի լսարանը կարող է հնարավորություն ընձեռել բազմաթիվ ուսանողների համար ավելի լավ ճանաչելու Չինաստանի մշակույթը և լեզուն, խորացնել տնտեսական գիտելիքները և փոխադարձ հետաքրքրությունը Չինաստանի և Հայաստանի հանդեպ: Հուսով եմ, որ այս լսարանի և նաև միաժամանակյա թարգմանության լսարանի շնորհիվ ավելի շատ երիտասարդներ կխորացնեն իրենց գիտելիքները չինարենի ուսումնասիրության ընթացքում»,- հայտնել է նա:
Նշենք, որ Կոնֆուցիոսի լսարանի ամբողջ տեխնիկան և կահավորանքը ձեռք է բերվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով:
Լուսանկարիչ՝ Մ․ Սարկիսով