- 30 Սեպ
- 2026
ՌՀՀ-ում քննարկվել են տեխնոլոգիական փոփոխությունների պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման նոր մոտեցումները
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև գիտության և բարձրագույն կրթության ինտեգրմանը, միջազգային համագործակցությանը և այլն:
«Ուսումնական գործընթացի կազմակերպումը երկրների տեխնոլոգիական զարգացման պայմաններում» թեմայով միջազգային կլոր սեղանը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին Ռուս-Հայկական համալսարանում։
Մասնակիցները քննարկեցին հետազոտական համալսարանների հայեցակարգի իրականացումը մագիստրատուրայում, գիտության, բիզնեսի և կրթության համագործակցությունը, ակադեմիական միջավայրի զարգացումը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող ինժեներների և գիտնականների պատրաստման արդյունավետ մոտեցումները։ Առանձին ուշադրություն դարձվեց համատեղ միջազգային մագիստրոսական ծրագրերի ստեղծման փորձին։
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև գիտության և բարձրագույն կրթության ինտեգրմանը, միջազգային համագործակցությանը, համատեղ դրամաշնորհային ծրագրերին և համալսարանական ենթակառուցվածքների՝ տեխնոպարկերի, բիզնես ինկուբատորների և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների զարգացմանը։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին ՌՀՀ-ը, «Դուբնա» պետական համալսարանը և Միավորված միջուկային հետազոտությունների ինստիտուտը (ОИЯИ)։







