
- 14 Մար
- 2025
ՀՌՀ երիտասարդ գիտաշխատողները ՀՀ ԿԳՄՍ մրցույթի հաղթողների թվում են
Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հաստատել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի հաղթողներին։

• Ղեկավար` Աճեմյան Սոֆի
Թեմա՝ «Միջերկրածովյան ընտանեկան տենդով հիվանդների մակածված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների բանկի ստեղծում»
• Ղեկավար` Ասլանյան Հայկ
Թեմա՝ «Ծրագրերի երկուական և նախնական կոդի համապատասխանեցում»
• Ղեկավար` Ավետյան Արման
Թեմա՝ «ՀՀ համայնքային ծառայողների կոմպետենցիաների զարգացման ﬔթոդաբանության մշակման հիﬓահարցերը տեղական ինքնակառավարման հիﬓախնդիրների լուծման համատեքստում»
• Ղեկավար` Գալստյան Անի
Թեմա՝ «Մարդկային կապիտալի զարգացումը որպես Հայաստանի տնտեսական աճի և զարգացման հիﬓարար գործոն»
• Ղեկավար` Հովհաննիսյան Բաբկեն
Թեմա՝ «Կենսաազդանշանների բարձր կարգի վիճակագրական վերլուծություն»
• Ղեկավար` Ղազարյան Շուշանիկ
Թեմա՝ «Ուռուցքների պատկերավորման համակարգի համար կենսահամատեղելի արծաթի և ոսկու նանոմասնիկների կենսածին սինթեզի ﬔթոդների մշակում»
• Ղեկավար` Պետրոսյան Գարիկ
Թեմա՝ «ՀՀ մակրոտնտեսական քաղաքականության մոտեցուﬓերի վերանայման անհրաժեշտությունը փոփոխված տնտեսական ներուժի և աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում»
• Ղեկավար` Սարգսյան Ադելինա
Թեմա՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոﬕ ստատուտը և ազգային օրենսդրությունը. Կիրարկման հիﬓահարցերը»
• Ղեկավար` Սիվոլենկո Էդուարդ
Թեմա՝ «ԳԲՀ տիրույթում ճառագայթող սարքի «Մատնահետքի» նույնականացում բարձր կարգի սպեկտրալ վերլուծության ﬕջոցով»
«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով: Մրցույթի արդյունքներով 2-4 երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտաշխատողներից բաղկացած 25 գիտահետազոտական խումբ կիրականացնի 24 ամիս տևողությամբ նախագծեր:
Նշենք, որ մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով:
Շնորհավորում ենք մրցույթում հաղթելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ հետազոտական գործունեություն: