research
  • 16 Նոյ
  • 2026

ՌՀՀ-ում կքննարկվեն արհեստական բանականության իմացաբանական, էթիկական, իրավական և մարդաբանական մարտահրավերները

    Կլոր սեղան-քննարկումը կկայանա նոյեմբերի 20-ին` Ժամը 15:00-ին, Ռուս-Հայկական համալսարանի 445 լսարանում:

    Նոյեմբերի 20-ին` Ժամը 15:00-ին, Ռուս-Հայկական համալսարանի 445 լսարանում կկայանա «Արհեստական բանականություն. արդի ժամանակաշրջանի իմացաբանական, էթիկական, իրավական և մարդաբանական մարտահրավերները» խորագրով կլոր սեղան-քննարկում:
     
    Անցկացման ձևաչափը՝ հիբրիդային https://meet.google.com/hna-kgev-ngi  

    ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ
    •    Կարո՞ղ է արդյոք արհեստական բանականությունը համարվել ճանաչողության ինքնուրույն սուբյեկտ, թե՞ այն պարզապես վերարտադրում է մարդկային գիտելիքը։
    •    Արդյո՞ք արհեստական բանականությունը նպաստում է քննադատական մտածողության զարգացմանը, թե՞, ընդհակառակը, թուլացնում է մարդու ինքնուրույն մտածելու կարողությունը։
    •    Ո՞վ է կրում բարոյական պատասխանատվություն արհեստական բանականության կողմից կայացված որոշումների համար։
    •    Ո՞ւմ են պատկանում արհեստական բանականության միջոցով ստեղծված ստեղծագործությունների հեղինակային իրավունքները։
    •    Արդյո՞ք պետությունը պետք է սահմանափակի ԱԲ-ի կիրառումը քաղաքականության, կրթության և դատական համակարգում։
    •    Կարո՞ղ է արդյոք ԱԲ-ի զարգացումը փոխել մարդու պատկերացումները սեփական եզակիության մասին։
    •    Ինչպե՞ս կազդի ԱԲ-ի զարգացումը մարդկային ինքնության, ինքնագիտակցության և և կամքի ազատության վրա։
    •    Կարո՞ղ է արդյոք տեխնոլոգիական առաջընթացը համարվել մարդկության առաջընթաց, եթե այն չի ուղեկցվում մարդու բարոյական և մտավոր զարգացմամբ։
     
    Միջոցառումը կազմակերպվել է Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի կողմից։