research
  • 20 Նոյ
  • 2026

ՌՀՀ-ում քննարկվել են ակտիվ երկարակեցության հոգեբանական և կենսաբանական մեխանիզմները

    Կլոր սեղանը կարևոր հարթակ է դարձել գիտական և գործնական փորձի փոխանակման, ինչպես նաև գերոնտոլոգիայի ոլորտում ռուս-հայկական համագործակցության զարգացման համար։

    «Ակտիվ երկարակեցության հոգեբանական և կենսաբանական մեխանիզմները» խորագրով կլոր սեղանը, որը նվիրված էր գերոնտոլոգիայի ոլորտում ժամանակակից հետազոտություններին, առողջության և կյանքի որակի պահպանման հոգեբանական ու ֆիզիոլոգիական գործոններին, տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Ռուս-Հայկական համալսարանում։

    Հանդիպման ընթացքում զեկուցողները ներկայացրել են ակտիվ երկարակեցության հոգեբանական մեխանիզմներին ու ռեսուրսներին, կյանքի տևողության գենետիկական և ֆիզիոլոգիական գործոններին, առողջության պահպանման գործում բնական կենսաբանական ակտիվ միացությունների և հակաօքսիդանտային պաշտպանության դերին վերաբերող զեկուցումներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ակտիվ երկարակեցությանը՝ որպես գիտակցված հոգեբանական ընտրության։

    Մասնակիցները ակտիվ երկարակեցության հարցը դիտարկել են գիտական տարբեր տեսանկյուններից, քննարկել հոգեբանական աջակցության և բժշկական օգնության ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև կյանքի տևողության և որակի վրա ազդող գործոնները։ Կլոր սեղանը կարևոր հարթակ է դարձել գիտական և գործնական փորձի փոխանակման, ինչպես նաև գերոնտոլոգիայի ոլորտում ռուս-հայկական համագործակցության զարգացման համար։

    Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն էին Ռուս-Հայկական համալսարանի հոգեբանության ամբիոնը, Ռուսաստանի Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության համալսարանը, Հայկական հակատարիքային բժշկության ասոցիացիան և Նյարդագիտությունների միջազգային ակադեմիան։