research
  • 13 Օգո
  • 2026

ՌՀՀ դասախոս Աստղիկ Գրիգորյանը դասախոսություններ է անցկացրել Երևանի «Մոսկվայի տանը»

    Շնորհիվ բանախոսի կողմից մշակված ուսուցման ժամանակակից և նորարարական մեթոդիկայի՝ հնարավոր եղավ արագ և աննկատ հաղթահարել լեզվական դժվարընկալելի երևույթները:

    Ռուս-Հայկական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասախոս Աստղիկ Գրիգորյանը դասախոսություններ է անցկացրել «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի կողմից Երևանում մայիսի 15-ից հուլիսի 20-ը կազմակերպված ամառային անվճար դասընթացների շրջանակում։
     
    Այն կազմակերպվել էր Երևանում բնակվող Ռուսաստանի  քաղաքացիների համար՝ նպատակ ունենալով լեզվի միջոցով նպաստել նրանց ինտեգրմանը հայ հասարակությանը, ծանոթացնել կենցաղին, բազմադարյան մշակույթին և   ավանդույթներին։ 
     
    Դասընթացի շրջանակներում ռուսալեզու ունկնդիրները սովորեցին հայոց այբուբենի տառերը՝ հաղորդակից լինելով գրավոր և բանավոր  խոսքի  կառուցման սկզբունքներին։ Ծրագիրը զուգակցել է քերականության ուսումնասիրությունը, բանավոր խոսքը և պատմության կարևոր դրվագները։ Հատուկ ուշադրություն է դարձվել առօրյա-խոսակցական բառապաշարին և արտահայտություններին։ 
     
    Շնորհիվ բանախոսի կողմից մշակված ուսուցման ժամանակակից և նորարարական մեթոդիկայի, որն անցել էր փորձարարական բոլոր փուլերը հենց ՌՀՀ-ի  ռուսալեզու ուսանողների շրջանում, հնարավոր եղավ արագ և աննկատ հաղթահարել լեզվական դժվարընկալելի երևույթները՝ կապված հայերենի հնչյունների և բառերի   արտասանության հետ, հատկապես հարցական նախադասությունների կառուցման սկզբունքների և քերականության  առանձնահատկությունների հետ։ 
     
    Դասընթացի ավարտին ունկնդիրները նշեցին, որ ստացել են օգտակար գիտելիքներ և հատկապես կարևորեցին հայերեն գրավոր խոսքի հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը։ Նրանք շնորհակալություն հայտնեցին դասընթացի կազմակերպիչներին և դասախոս Աստղիկ Գրիգորյանին ու հույս հայտնեցին, որ կրկին կմասնակցեն նման հետաքրքիր և ուսանելի դասընթացների։