- 18 Նոյ
- 2026
ՌՀՀ շրջանավարտներ Ռաֆիկ Խանդանյանն ու Վարազդատ Սուքիասյանը նոր նշանակումներ են ստացել Հայաստանի արդարադատության համակարգում
Մաղթում ենք արդյունավետ գործունեություն և նորանոր հաջողություններ։
ՌՀՀ իրավունքի ինստիտուտի շրջանավարտ, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, Իրավունքի ինստիտուտի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ։ Որպես վարչական մասնագիտացման դատավոր՝ նա կառավարման խորհրդի կազմում պաշտոնավարելու է մինչև 2029 թվականի հունիսի 6-ը։
Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՌՀՀ շրջանավարտ Վարազդատ Սուքիասյանն ընտրվել է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի իրավաբան գիտնական անդամ։
Ռուս-Հայկական համալսարանը շնորհավորում է Ռաֆիկ Խանդանյանին և Վարազդատ Սուքիասյանին նոր նշանակումների և ընտրության կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ իրենց պատասխանատու առաքելության իրականացման գործում։







