- 13 Մար
- 2026
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը կկարդա դասախոսություն՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու առանձնահատկություններին
Դասախոսությունը տեղի կունենա մարտի 26-ին` ժամը 16:00-ին, ՌՀՀ դատական նիստերի ուսումնական դահլիճում
Մարտի 26-ին` ժամը 16:00-ին, Ռուս-Հայկական համալսարանի դատական նիստերի ուսումնական դահլիճում (հիմնական մասնաշենք, II հարկ) տեղի կունենա դասախոսություն՝ նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու առանձնահատկություններին։ Որպես հրավիրված դասախոս հանդես կգա փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի և ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի ուսանողական խորհուրդների հետ համատեղ:






