research
  • 24 Հու
  • 2025

ՌՀՀ-ում անց է կացվելու ծրագրավորման ամառային դպրոցը 1702

    Օգոստոսի 11-25 ՌՀՀ-ում կրկին անց է կացվելու ծրագրավորման ամառային դպրոցը 1702:

    Օգոստոսի 11-25 ՌՀՀ-ում կրկին անց է կացվելու ծրագրավորման ամառային դպրոցը 1702:
     
    Ի՞նչ է լինելու.
    - Երկշաբաթյա ինտենսիվ C ծրագրավորման լեզվով (ամեն օր, սկիզբը՝ 10:00–10:30, տևողությունը՝ 1.5 ժամ)
    - Բարդ թեմաների պարզ բացատրություններ, որպեսզի սեպտեմբերին դասերին հեշտ լինի
    - Նոր ընկերներ և ծանոթություններ
    - Մաստեր-կլասսեր մասնագետներից (Nvidia, Siemens, AMD և այլն)
    - Էքսկուրսիաներ ՀՌՀ լաբորիաներում՝ կենսաբանության, ֆիզիկայի, ԱԲ և անօդաչուների
     
    Ինչո՞ւ մասնակցել.
    • Դպրոցական ինֆորմատիկայից կանցնեք դեպի համալսարանական ծրագրավորում
    • Կտեսնեք, թե ինչպես են գիտելիքները կիրառվում իրական նախագծերում
    • Կսկսեք ուսումնական տարին ուժեղ մեկնարկով
     
    Ո՞ւմ ենք սպասում.
    - այս տարի ԻԿՄ ընդունված ուսանողներին
    - 10-11-րդ դասարանի աշակերտներին՝ առանձին խմբով
    - բոլորին, ովքեր ուզում են սովորել C-ի հիմունքները
     
    Մասնակցությունն անվճար է
    Գրանցումը՝ մինչև օգոստոսի 4-ը, ընտրությունը՝ first in / first out
    Գրանցվեք այստեղ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfEAnoD2XfLzK8kYEjHa-qOX0Uu-duH8tpKHEuB4ff0VzM-pA/viewform