research
  • 31 Հու
  • 2022

Լիլիթ Մելիքսեթյանը պարգևատրվել է ՀՌՀ Ոսկե մեդալով

    Պարգևը շնորհվել է ՀՌՀ-ում գիտամանկավարժական և ստեղծագործական գործունեության, համաշխարհային և ռուսական գրականության ու մշակությի ամբիոնի զարգացման գործում ունեցած ավանդի, «Արտ-ակվարիում» յուրահատուկ նախագծի ստեղծման համար, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, կրեատիվության, ինչպես նաև հոբելյանի կապակցությամբ: 

    Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մելիքսեթյանը պարգևատրվել է ՀՌՀ-ի Ոսկե մեդալով: 

    Պարգևը շնորհվել է ՀՌՀ-ում գիտամանկավարժական և ստեղծագործական գործունեության, համաշխարհային և ռուսական գրականության ու մշակությի ամբիոնի զարգացման գործում ունեցած ավանդի, «Արտ-ակվարիում» յուրահատուկ նախագծի ստեղծման համար, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի, կրեատիվության, ինչպես նաև հոբելյանի կապակցությամբ: 

    Նշենք, որ ՀՌՀ-ի Ոսկե մեդալը տրվում է 2010թ.-ից: Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ այն շնորհվում է համալսարանի կայացման և զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած բուհի ադմինիստրատիվ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի վաստակը գնահատելու համար: 

    Հիշեցնենք նաև, որ 2018թ.-ին երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՌՀ-ի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը պարգևատրվել էր Պուշկինի մեդալով: