research
  • 21 Դեկ
  • 2021

Տիգրան Լիլոյանը պարգևատրվել է ՀՌՀ Ոսկե մեդալով

    Պարգևը շնորհվել է ՀՌՀ-ի գիտխորհրդում երկարամյա արդյունավետ գործունեության, համալսարանի կայացման և զարգացման գործում ունեցած ավանդի և հայ-ռուսական հումանիտար կապերի ամրապնդման համար, ինչպես նաև 60-ամյակի կապակցությամբ:

    Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ հասարակական գործիչ, ՀՌՀ-ի գիտական խորհրդի պատվավոր անդամ Տիգրան Լիլոյանը պարգևատրվել է ՀՌՀ-ի Ոսկե մեդալով։

    Պարգևը շնորհվել է ՀՌՀ-ի գիտխորհրդում երկարամյա արդյունավետ գործունեության, համալսարանի կայացման և զարգացման գործում ունեցած ավանդի և հայ-ռուսական հումանիտար կապերի ամրապնդման համար, ինչպես նաև 60-ամյակի կապակցությամբ: 
     
     Նշենք, որ ՀՌՀ-ի Ոսկե մեդալը տրվում է 2010թ.-ից: Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ այն շնորհվում է համալսարանի կայացման և զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած բուհի ադմինիստրատիվ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի վաստակը գնահատելու համար: