research
  • 31 Հոկ
  • 2023

ՀՌՀ-ն ամփոփել է «Ռուսաստան-Հայաստան. գործընկերություն հանուն ապագայի» Մեդիա վեհաժողովի արդյունքները

    Արարողության ժամանակ ցուցադրվել էր ռուս լրագրողների աշխատանքը, որոնք մեկ շաբաթ շրջել են Հայաստանի մարզերով և նյութեր են նկարահանել ռուսական տարբեր լրատվամիջոցների համար։

    Հոկտեմբերի 30-ին Հայ-Ռուսական  համալսարանում տեղի ունեցավ «Ռուսաստան-Հայաստան. գործընկերություն հանուն ապագայի» Մեդիա վեհաժողովի փակման հանդիսավոր արարողությունը։ Արարողության ժամանակ հյուրերին և մասնակիցներին ցուցադրվել էր ռուս լրագրողների աշխատանքը, որոնք մեկ շաբաթ շրջել են Հայաստանի մարզերով և նյութեր են նկարահանել ռուսական տարբեր լրատվամիջոցների համար։ Իսկ նրանց աշխատանքն իր հերթին նկարահանել է ՀՌՀ ուսանողների թիմը։

     «Մենք տասնամյակներ շարունակ հպարտացել ենք ռուս-հայկական բարեկամությամբ, բայց այն պահպանելու համար մեզ անհրաժեշտ է շփում, բարեկամություն տեղական մակարդակով։ Կարծում եմ՝ մենք հասանք մեր նպատակին՝ ցույց տալով Հայաստանը ռուս լրագրողներին և տեսնելով մեր երկիրը նրանց աչքերով։ Մենք հպարտ ենք, որ այս ծրագրի շահառուն ենք, քանի որ Հայաստանում կան բազմաթիվ բուհեր, բայց ընտրությունը ՀՌՀ-ն էր», - ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ ասաց ՀՌՀ  ռեկտոր, տնտեսագիտության դոկտորը, ՀՀ և ՌԴ  պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։

    «Լրագրողների համագործակցության» մեդիա կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը նշեց, որ նախագծի մասնակիցները մեծ աշխատանք են կատարել. «Մենք շատ աշխատեցինք, տարբեր խմբերի կազմում շրջեցինք Հայաստանով՝ զանազան մարդիկ, տարբեր ճակատագրեր, մասնագիտություններ. նրանք բոլորը դարձան պատմությունների հերոսներ»։

    Նա շնորհակալություն հայտնեց ՀՌՀ-ին ֆորումին աջակցելու համար և վստահեցրեց, որ այսուհետ այս ուղղությամբ դրվել է երկարաժամկետ և հետևողական համագործակցության սկիզբը։

    Նշենք, որ տեսանյութերը պատմում էին գինեգործ Գրիգոր Ալեքսանյանի, գյուղատնտես Փայլակ Փիլիպոսյանի, Սևանի ձկնորսների, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Տիգրան Բաղիշջանյանի եւ ուրիշների մասին։ Հերոսների միջոցով Մեդիա վեհաժողովի մասնակիցները ռուս հանդիսատեսին ցուցադրեցին Հայաստանը։
     
    Ծրագրի մասնակիցները  պարգևատրվեցին պատվոգրերով, որոնք հանդիսավոր կերպով հանձնեցին ռեկտոր Էդվարդ Սանդոյանը և ֆորումի գլխավոր կազմակերպիչ Աշոտ Ջազոյանը։

     «Ռուսաստան-Հայաստան. գործընկերություն հանուն ապագայի» խոշոր նախագիծն ավարտվեց Հենրիխ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում լուսանկարների ցուցահանդեսով։ Ցուցահանդեսին ներկայացված էին 150 լուսանկարներ, որոնք արվել էին ֆորումի մասնակիցների կողմից Երևանում զբոսանքների և Հայաստանի մարզեր կատարած ուղևորությունների ընթացքում:

    Մեդիա ասամբլեայի մասնակից լուսանկարիչները, այդ թվում՝ ՀՌՀ ուսանողները, պարգևատրվեցին Աշոտ Ջազոյանի կողմից։

     «7 օր մեր երիտասարդ ռուս գործընկերները՝ մոտ 30 հոգի, աշխատել են Հայաստանում՝ Գյումրիից մինչև Դիլիջան, Սևան, Արմավիր, Երևան։ Մեր թղթակիցները հրաշալի աշխատանքներ են ներկայացրել, ի դեպ, նրանք բոլորն առաջին անգամ են Հայաստանում», - ընդգծեց Ջազոյանը։

    Հիշեցնենք, որ Մեդիա վեհաժողովի կազմակերպիչներն էին «Լրագրողների համագործակցություն» մեդիա կոնգրեսը, Ռուսաստանի լրագրողների միությունը, ՀՌՀ (ժուռնալիստիկայի բաժին), Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, Հայաստանի և Հենրիխ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը։ Համաժողովի շրջանակներում ՀՌՀ-ում վարպետության դասեր են անցկացվել մեդիա ոլորտի մի շարք առաջատար ռուս փորձագետների կողմից:
     
     
     
    Թարգմանեց՝ Արուս Մելիքյանը
    ("Լրագրություն", 3 կուրս)