research
  • 14 Նոյ
  • 2025

ՌՀՀ-ում կկայանա II Ռուս-Հայկական մեդիաֆորումը

    Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:15-ին, ՌՀՀ Մշակույթի տանը կկայանա II Ռուս-Հայկական մեդիաֆորումի բացման հանդիսավոր արարողությանը:

    Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:15-ին, Ռուս-Հայկական համալսարանի Մշակույթի տանը կկայանա II Ռուս-Հայկական մեդիաֆորումի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառումը համատեղ կազմակերել են Ռուս-Հայկական համալսարանը և Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը։
     
    Ֆորումի նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդների միջմշակութային երկխոսությունը, ընդլայնել մեր երկրների միջև կրթական ոլորտում տեղեկատվական համագործակցությունը, ինչպես նաև ստեղծել և խթանել մեդիակոնտենտ, որը տարածում է մեր երկու ժողովուրդների ընդհանուր արժեքները։ Այս տարվա ֆորումի թեման է «Արհեստական  բանականությունը մեդիայում. սպառնալիքներ թե՞ նոր հնարավորություններ»։
     
    Ֆորումին կմասնակցեն Ռուսաստանի տարբեր համալսարաններից քսան և Ռուս-Հայկական համալսարանի 80 ուսանողներ, կպատրաստեն համատեղ տեսանյութեր։ 
     
    Ֆորումի շրջանակներում, որը կտևի մինչև նոյեմբերի 19-ը, կկայանան դասախոսություններ, վարպետության դասեր, պանելային քննարկումներ՝ Ռուսաստանի և Հայաստանի առաջատար փորձագետների մասնակցությամբ: 

    Մեդիաֆորումը դառնում է բարի ավանդույթ և անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: 

    Ծրագիրը` հղումով >>