- 10 Օգո
- 2026
«Միջազգային տնտեսագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր
x
Ռուս-Հայկական համալսարանը շարունակում է ընդունելությունը «Միջազգային տնտեսագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրում («Տնտեսագիտություն» ուղղություն)՝ առկա ուսուցման ձևով։
Ցանկանո՞ւմ եք հասկանալ, թե ինչպես են գործում համաշխարհային շուկաները, միջազգային առևտուրն ու համաշխարհային ֆինանսները և այդ գիտելիքները վերածել պահանջված մասնագիտության։
Ռուս-Հայկական համալսարանի Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի «Միջազգային տնտեսագիտություն» մագիստրոսական ծրագիրը կօգնի ձեզ խորությամբ ուսումնասիրել համաշխարհային տնտեսության առանցքային գործընթացները, զարգացնել վերլուծական հմտությունները և պատրաստվել միջազգային միջավայրում մասնագիտական կարիերայի։
Ինչո՞ւ ընտրել այս ծրագիրը
• Մինչև 80% ուսման վարձի զեղչ՝ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար՝ արդեն երկրորդ կիսամյակից։
• Ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն՝ եկամտային հարկի վերադարձի (հայտարարագրման) համակարգի միջոցով՝ աշխատող ուսանողների և նրանց աշխատող ծնողների համար։
• Շրջանավարտների 100% զբաղվածություն։ Շրջանավարտները հնարավարություն են ունենում պրակտիկա անցնել և աշխատել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, ներդրումների ներգրավման և արտահանման զարգացման պետական կառույցներում, Եվրասիական զարգացման բանկում, Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում, պետական համակարգում, խորհրդատվական և վերլուծական ոլորտներում։
• Ժամանակակից կրթական ծրագիր, որը համատեղում է հիմնարար գիտելիքներն ու կիրառական հետազոտությունները։
• Ծրագրի ավարտին շնորհվում են երկու պետական դիպլոմներ՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ «Տնտեսագիտության մագիստրոս» որակավորմամբ։
• Առկա և հեռակա ուսուցում, ուսուցման լեզուն՝ ռուսերեն, առկա են նաև պետպատվերով տեղեր։

Փաստաթղթերի ընդունումը վճարովի տեղերի համար՝ 2026 թվականի օգոստոսի 21–25-ը։
Ընդունելության կանոններին և ժամկետներին կարող եք ծանոթանալ այստեղ >>
Հարցերի դեպքում գրեք՝ [email protected]։